Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը դասախոսությամբ հանդես է եկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

օգոստոսի 10, 2026

Պրոբացիայի ծառայությունը, շարունակելով ազատազրկված անձանց իրավագիտակցության բարձրացմանն ու վերասոցիալականացմանն ուղղված նախաձեռնությունները, «Արմավիր» ՔԿՀ մշակութային ինքնագործ միավորման անդամ դատապարտյալների հրավերով կազմակերպել էր հանդիպում-դասախոսություն:

Ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը հանդես է եկել «Պրոբացիայի համակարգը Հայաստանում․ վերասոցիալականացման հնարավորություններն ու իրավական մեխանիզմները» թեմայով դասախոսությամբ:

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում վերասոցիալականացման իրական հնարավորությունների, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կարևոր դերի և կիրառման մեխանիզմների վերաբերյալ։ Դատապարտյալների կողմից հնչեցված տարաբնույթ հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

Հանդիպմանը «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող անձանցից զատ՝ հեռավար ձևաչափով միացել էին նաև այլ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներ։

Նմանատիպ միջոցառումները նպաստում են դատապարտյալների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, օրինապահ վարքագծի, ինչպես նաև վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրվելու գործընթացի նկատմամբ առավել իրատեսական պատկերացումների ձևավորմանը։