Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայության պետը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
ապրիլի 10, 2025
Պրոբացիայի ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի շրջանակում ծառայության ղեկավար կազմին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվել է Պրոբացիայի ծառայության պետի նորանշանակ տեղակալ Հայկ Բաղդասարյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են ծառայության ղեկավար անձնակազմը, ինչպես նաև կենտրոնական ստորաբաժանումների ղեկավարները։ Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը շնորհավորել է Հայկ Բաղդասարյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նոր տեղակալի ներգրավմամբ կուժեղանա թիմային աշխատանքը և կնպաստի ոլորտային ռազմավարությունների արդյունավետ իրագործմանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության առաջիկա ծրագրերը, ինչպես նաև բարեփոխումների ընթացքը։