Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուներն այցելեցին Սուրբ Յոթ Վերք եկեղեցի

օգոստոսի 16, 2021
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում վերահսկողության մեջ գտնվող թվով 7 շահառուներ, սույն թվականի օգոստոսի 16-ին Պրոբացիայի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Սուրբ Յոթ Վերք եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ պատարագին:
Շահառուները հանդիպեցին նաև տեղի  հոգևորականների  հետ, ովքեր հոգևոր արժեքների զարգացմանն ուղղված զրույց են վարել և սիրով  պատասխանել  են  շահառուների  հարցերին: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ: