Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայության շահառուների համար իրականացվել է մշակութային-հոգևոր կրթական այց
նոյեմբերի 28, 2025
Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմինը շարունակում է իրականացնել շահառուների սոցիալական հմտությունների և անձնական զարգացման խթանմանը միտված ծրագրեր։
Վերասոցիալականացման շրջանակում կազմակերպվել է այցելություն դեպի Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող Նոր Վարագավանք եկեղեցի։ Միջոցառման նպատակն էր ուղեկցվող անձանց մոտ խթանել հոգևոր, մշակութային և հանրային կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, նպաստել արժեհամակարգի ձևավորմանը և դրական վարքային օրինակների ընկալմանը։
Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու մշակութային ժառանգությանը, քննարկելու հանրային համակեցության, պատասխանատվության և քաղաքացիական գիտակցության շուրջ հարցեր, ինչպես նաև զարգացնելու հաղորդակցական և սոցիալական հմտություններ։