Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության շահառուները մասնակցել են ֆուտբոլային հանդիպման դիտման

հունիսի 22, 2026

Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի կողմից վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել է հերթական միջոցառումը, որի ընթացքում մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են Կապան համայնքի մարզադաշտում անցկացված ֆուտբոլային հանդիպման դիտմանը։

Միջոցառմանը ներգրավված շահառուները հնարավորություն են ունեցել հետևելու Հայաստանի Առաջին խմբի առաջնության հետաքրքիր մրցավեճերից մեկին, որը նպաստել է նրանց ժամանցի արդյունավետ կազմակերպմանը և հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածությանը։

Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել առողջ ապրելակերպի գաղափարը, բարձրացնել սպորտի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև նպաստել թիմային աշխատանքի, փոխադարձ հարգանքի և համագործակցության կարևորության գիտակցմանը։ Ֆուտբոլը, որպես աշխարհի ամենասիրված և տարածված մարզաձևերից մեկը, ոչ միայն ապահովում է հետաքրքիր ժամանց, այլև նպաստում է կարգապահության, պատասխանատվության և նպատակասլացության ձևավորմանը։

Նմանատիպ միջոցառումները կարևոր դեր ունեն շահառուների վերասոցիալականացման գործընթացում՝ աջակցելով նրանց սոցիալական հմտությունների զարգացմանը, դրական արժեքների ամրապնդմանը և հասարակության հետ կապերի վերականգնմանը։