Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության շահառուները մասնակցել են հանրօգուտ աշխատանքների

հունիսի 24, 2026
Սույն թվականի հունիսի 19-ին Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ շահառուները և ծառայության աշխատակիցները մասնակցել են Երևանի Շաղակաթ այգում կազմակերպված հանրօգուտ աշխատանքներին։
 
Միջոցառման շրջանակում իրականացվել են այգու մաքրման, բարեկարգման և կանաչ տարածքների պահպանմանն ուղղված աշխատանքներ։ Շահառուները իրենց ակտիվ մասնակցությամբ նպաստել են հանրային տարածքի առավել խնամված և հարմարավետ տեսքի ձևավորմանը՝ ստեղծելով ավելի մաքուր, գեղատեսիլ և բարեկեցիկ միջավայր համայնքի բնակիչների և այցելուների համար։
 
Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն շահառուների վերասոցիալականացման գործընթացում՝ խթանելով պատասխանատվության զգացումը, հասարակական օգտակար գործունեության նկատմամբ դրական վերաբերմունքը և համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածությունը։
 
Իրականացված աշխատանքները ևս մեկ անգամ ընդգծել են շրջակա միջավայրի պահպանման, հանրային տարածքների խնամքի և համայնքային արժեքների պահպանման գործում յուրաքանչյուրի մասնակցության կարևորությունը։