Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության շահառուները ծանոթացել են պատմամշակութային ժառանգությանը

հունիսի 22, 2026

Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի նախաձեռնությամբ իրականացվել է վերասոցիալականացման միջոցառում, որի շրջանակում մարզային մարմնում շահառուները ճանաչողական այց են կատարել Վաղարշապատի Պատմաազգագրական թանգարան և Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան։

Այցի նպատակն էր նպաստել շահառուների մշակութային և կրթական զարգացմանը, բարձրացնել պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ծանոթացնել նրանց հայրենական պատմության արժեքավոր էջերին և հնագիտական հարուստ ժառանգությանը։

Տուն-թանգարան այցելության ընթացքում շահառուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայ նշանավոր գրող, բանաստեղծ և հրապարակախոս Հովհաննես Հովհաննիսյանի կյանքին, ստեղծագործական ուղուն և հայ գրականության զարգացման գործում ունեցած ներդրմանը։

Միջոցառումը միտված էր շահառուների վերասոցիալականացման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, նրանց աշխարհայացքի ընդլայնմանը, ինչպես նաև մշակութային և ազգային արժեքների նկատմամբ հարգանքի ու հետաքրքրության ձևավորմանը։