Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնում հաշվառված շահառուներն իրենց անչափահաս երեխաների հետ ներկա գտնվեցին «Չարի վերջը» ներկայացմանը
փետրվարի 22, 2021
Կարևորելով Պրոբացիայի ծառայության շահառուների ընտանիքահեն քաղաքականությունը՝ Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի և Աբովյանի դրամատիկական թատրոնի համագործակցության արդյունքում սույն թվականի փետրվարի 20-ին մարմնում հաշվառված թվով 8 շահառուներ իրենց անչափահաս երեխաների հետ ներկա գտնվեցին «Չարի վերջը» ներկայացմանը:
Մշակութային միջոցառումը կազմակերպվել էր պրոբացիայի շահառուներին մշակութային ծրագրերում ընդգրկելու, մշակութային արժեքների նկատմամբ արժեհամակարգ ձևավորելու, հասարակության թատերասեր զանգվածի հետ շփումներ ստեղծելու նպատակով և կրում էր մշակույթային, ճանաչողական բնույթ:
Ներկայացման ավարտին շահառուներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Պրոբացիայի ծառայությանը և Աբովյանի դրամատիկական թատրոնին ընձեռած հնարավորության համար: