Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմինը համագործակցության հուշագիր է կնքել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի հետ

սեպտեմբեր 25, 2026

 Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմինը և հաշմանդամություն ունեցող անձանց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպությունը կնքել են համագործակցության հուշագիր։

Փաստաթղթի նպատակն է ամրապնդել Կողմերի միջև համագործակցությունը՝ նպաստելով պրոբացիայի շահառուների սոցիալական վերաինտեգրմանը, սոցիալական հմտությունների և պատասխանատվության զարգացմանը, ինչպես նաև նրանց ակտիվ ներգրավմանը համայնքային կյանքում։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է՝

  • պրոբացիայի շահառուների ներգրավում Կազմակերպության կամավորական և համայնքային աշխատանքներում,
  • մասնագիտական քննարկումների, դասընթացների և փորձի փոխանակման միջոցառումների կազմակերպում,
  • հաշմանդամություն ունեցող պրոբացիայի շահառուների անհատական կարիքների գնահատում և նրանց համապատասխան ծառայություններին ուղղորդում։

Կողմերը նախատեսում են նաև համատեղ ծրագրերի իրականացում և նոր համագործակցային նախաձեռնությունների զարգացում։

Հուշագրի կնքումը կարևոր քայլ է պրոբացիայի շահառուների հասարակական ներառման, համայնքային մասնակցության և արդյունավետ սոցիալական վերաինտեգրման ուղղությամբ։