Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնում իրականացվել է փորձաշրջանում գտնվող շահառուների սոցիալական հմտությունների զարգացմանն ուղղված հերթակա միջոցառումը

ապրիլի 23, 2026

Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնում հաշվառված թվով 11 շահառու մասնակցել է «Դիմակայունության կարողությունների զարգացում» թեմայով սեմինարին, որը վարել է երիտասարդական կենտրոնի հոգեբանը։ Սեմինարի նպատակն էր մասնակիցներին փոխանցել ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնականում կիրառելի հմտություններ՝ նպաստելով նրանց դիմակայունության բարձրացմանը և տարբեր մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել սթրեսի կառավարման, հուզական կայունության պահպանման, ինչպես նաև դժվար իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարևորությանը։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներգրավվելու ինտերակտիվ քննարկումների և վարժությունների մեջ, ինչը նպաստել է նյութի առավել արդյունավետ յուրացմանը։

Նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ և նպատակ ունեն աջակցելու շահառուների վերասոցիալականացման գործընթացին՝ խթանելով նրանց լիարժեք ինտեգրումը հասարակություն։