Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնում հաշվառված շահառուները ներկա գտնվեցին Նար-Դոսի «Մեր թաղը» թատերական ներկայացմանը
ապրիլի 21, 2021
2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի թվով 25 պրոբացիայի շահառու վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ներկա գտնվեցին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված Նար-Դոսի «Մեր թաղը» թատերական ներկայացմանը: Միջոցառումը կրում էր ճանաչողական, մշակույթային արժեքների գնահատման և զարգացման բնույթ: