Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները վերապատրաստվել են ազարտային խաղերից կախվածության վերականգնման ծրագրով

հոկտեմբեր 12, 2026

Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում Պրոբացիայի ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար անցկացվել է վերապատրաստում ազարտային խաղերից կախվածության վերականգնման ծրագրի վերաբերյալ։ Վերապատրաստումը վարել է Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Դավիթ Գևորգյանը։

Մասնակիցները ծանոթացել են՝

  • ծրագրի կառուցվածքին, 12 հանդիպումներից բաղկացած ձևաչափին և անձնական փոփոխության պլանին,
  • մոտիվացիոն հարցազրույցի և կոգնիտիվ-վարքային թերապիայի հիմունքներին,
  • պատահականության մաթեմատիկային և խաղամոլությանը բնորոշ մտածողության սխալներին,
  • խաղալու հակումների, բարձր ռիսկային իրավիճակների, ֆինանսների և պարտքերի կառավարման մեթոդներին,
  • մասնակիցների ընտրության, խմբերի ձևավորման և գնահատման չափանիշներին։

Վերապատրաստման նպատակն էր աշխատակիցներին պատրաստել ծրագրի պիլոտային իրականացմանը, որը շահառուներին կօգնի հաղթահարելու ազարտային խաղերից կախվածությունը։