Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

դեկտեմբերի 07, 2025

1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի 37-րդ տարելիցի առիթով Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ծառայողները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։

Ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակն անմահացնող հուշակոթողին։