Պրոբացիայի ծառայության աշխատակիցները հանդիպել են ԱՄՆ-ից ժամանած պրոբացիայի հարցերով խորհրդատու Մարտին Ջ.Քրիզեի հետ
հոկտեմբերի 09, 2018
Հանդիպմանը ներկա էր նաև «Փի Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպու-թյան հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը:
Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման և անձնակազմի կարողությունների զարգացմանը նպաստելու նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում պրոբացիայի հարցերով խորհրդատու Մարտին Ջ.Քրիզեին ներկայացրել է ԱՄՆ պրոբացիոն ծառայության փորձը, շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման մեխանիզմները, ինչպես նաև կառավարման խորհրդատվություն է տվել պրոբացիայի աշխատակիցներին:
Ծառայության պետ Արսեն Նավասարդյանը շնորհակալություն է հայտնել Մարտին Ջ. Քրիզեին համագործակցության պատրաստականության և փորձի փոխանակման համար, որը հնարավորություն ստեղծեց պրոբացիայի ծառայության աշխատակիցներին քննարկման ընթացքում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը: