Պրոբացիայի աշխատակիցները բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել են շնորհակալագրերով
հուլիսի 12, 2019
Ծառայության պետ Արսեն Նավասարդյանը ողջունելով ներկաներին շնորհակալություն է հայտնել «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցին այս նախաձեռնության համար և նշել, որ այս միջոցառման նպատակն է խրախուսել աշխատակիցներին իրենց կատարած ամենօրյա բարեխիղճ աշխատանքի համար և այն կրելու է շարունակական բնույթ։
Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ԱՆ hակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության բաժնի պետ Արփինե Սարգսյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Աստղացոլք» ՀԿ-ի նախագահ Իրինա Հովհաննիսյանը։
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շնորհակալագրով են պարգևատրվել՝
• ընդհանուր բաժնի պետ Աստղիկ Խաչատրյանը,
• կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Չիթչյանը,
• հաշվառման և վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մելքոնյանը,
• Երևան քաղաքային մարմնի բաժնի գլխավոր մասնագետ Սարմեն Մաթևոսյանը,
• Վանաձորի մարզային բաժնի պետ Վարդան Չոբանյանը։