Պրաբոցիայի շահառուներն այցելել են մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարան
փետրվարի 19, 2025
Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված, Արարատ համայքնում բնակվող թվով 7 շահառու աշխատակցի ուղեկցությամբ այցելել են Արարատի մարզում գտնվող, հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ Պարույր Սևակի տուն-թանգարան։
Այցի ընթացքում շահառուներին ներկայացվել են թանգարանում պահվող շուրջ 2000 ֆոնդային առարկաներ, բանաստեղծի կյանքի և գործունեության կարևոր շրջափուլերին առնչվող ձեռագրեր, գրքեր, լուսանկարներ, անձնական իրեր այլն։ Շահառուները շրջել են նաև թանգարանի մաս կազմող, Պարույր Սևակի կողմից հիմնած ընդարձակ այգում, խոնարհվել մեծանուն բանաստեղծի շիրիմին։
Շրջայցի ավարտին շահառուների հետ զրույցի ընթացքում վերջիններս հայտնել են, որ առաջին անգամ էին գտնվում բանաստեղծի թանգարանում և հեռանում են մեծ տպավորություններ ստացած։