Հաղորդագրություններ

Շիրակի և Լոռու մարզերում մեկնարկել է անչափահաս շահառուների համար վերասոցիալականացման ծրագիր

հուլիսի 22, 2025

Պրոբացիայի ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում կենտրոնի մասնագետների կողմից Շիրակի և Լոռու մարզային մարմնիններում հաշվառված անչափահաս շահառուների հետ իրականացվել է «Ավագ դեռահասների մոտ դրական ինքնագնահատականի զարգացման և ինքնավստահության բարձրացման» թեմայով դասընթաց։

Դասընթացը տեղի է ունեցել «Անձի զարգացում և հաղորդակցման հմտությունների ձևավորում անչափահաս շահառուների շրջանում» վերասոցիալականացման ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ներառում է երեք հանդիպում, յուրաքանչյուրը՝ երկու ակադեմիական ժամ տևողությամբ։

Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների միջանձնային հարաբերություններում ինքնավստահ վարքի ձևավորմանը, անչափահասների ինքնաճանաչմանը և արդյունավետ հողորդորդակցման հմտությունների զարգացմանը։