Շիրակի մարզային մարմնում շարունակվում է «Վերաինտեգրման ուղիներ. Հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» ծրագիրը
սեպտեմբերի 18, 2025
Պրոբացիայի ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում Շիրակի մարզային մարմնում շարունակվում է «Վերաինտեգրման ուղիներ. Հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» ծրագիրը։
Ծրագրի շրջանակում 3 օր շահառուների համար կազմակերպվել են «Անհատական աճ և զբաղվածության հմտություններ» թեմայով դասընթացներ։ Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկելու ինքնաճանաչման, նպատակների սահմանման, կարիերայի պլանավորման, ֆինանսական գրագիտության և աշխատանքի որոնման ռազմավարությունների վերաբերյալ հարցեր։
Նախաձեռնության հիմնական նպատակն է զարգացնել շահառուների գործնական գիտելիքներն ու հմտությունները՝ աջակցելով նրանց ապագայում ավելի վստահ և արդյունավետ ձևով ներկայանալ գործատուներին