Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուներն այցելել են Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան
հուլիսի 23, 2026
Սույն թվականի հուլիսի 17-ին Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված թվով 9 շահառու այցելել է Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան։
Այցի ընթացքում էքսկուրսավարը մասնակիցներին ներկայացրել է անվանի քանդակագործ Սերգեյ Մերկուրովի կյանքն ու ստեղծագործական ուղին, ինչպես նաև նրա հեղինակած նշանակալի աշխատանքները։ Շահառուները մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են ցուցադրությանը, իսկ այցի ավարտին թանգարանի ղեկավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նման մշակութային այցելությունները շարունակական դարձնելու և հետագայում նաև մյուս շահառուների մասնակցությամբ կազմակերպելու վերաբերյալ։
Մասնակիցները թանգարանից հեռացել են դրական տպավորություններով՝ ընդգծելով նման մշակութային նախաձեռնությունների կարևորությունը վերասոցիալականացման գործընթացում։