Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Շահառուների համար կազմակերպվել է ճանաչողական այց Գյումրու մշակութային կենտրոններ

հունիսի 23, 2026

Սույն թվականի հունիսի 16-ին Շիրակի մարզային մարմնում հաշվառված թվով 8 շահառու ճանաչողական այց է կատարել Գյումրու մշակութային մի շարք կենտրոններ՝ այցելելով Մհեր Մկրտչյանի թանգարան, Ավետիկ Իսահակյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններ, ինչպես նաև Ասլամազյան քույրերի պատկերասրահ։

Այցի ընթացքում թանգարանների աշխատակիցները ներկայացրել են մեծանուն արվեստագետների և գրողների կյանքն ու ստեղծագործական ուղին, պատմել հետաքրքիր դրվագներ նրանց կենսագրություններից և գործունեությունից։

Միջոցառումն անցել է հագեցած և հետաքրքիր մթնոլորտում՝ նպաստելով շահառուների մշակութային զարգացմանն ու աշխարհայացքի ընդլայնմանը։ Այցի ավարտին շահառուները իրենց գոհունակությունն են հայտնել ստացած տպավորությունների և ձեռք բերած նոր գիտելիքների համար։