Շահառուների համար անցկացվել է «Հուզական ինտելեկտ» թեմայով դասընթաց
հուլիսի 23, 2026
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 8 շահառու մասնակցել է «Հուզական ինտելեկտ» թեմայով դասընթացին, որը վարել է հոգեբան Մանե Սարգսյանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցների հետ քննարկվել են հուզական ինտելեկտի էությունը, դրա կարևորությունը անձնական և սոցիալական հարաբերություններում, ինչպես նաև հուզական ինտելեկտի զարգացմանը նպաստող և այն խոչընդոտող գործոնները։ Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում կիրառվել է նաև «Գուշակիր հույզը» խաղ-վարժանքը՝ նպաստելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությանը և գործնական հմտությունների զարգացմանը։
Դասընթացի նպատակն էր շահառուներին փոխանցել հույզերի ճանաչման, արտահայտման և կառավարման վերաբերյալ տեսական գիտելիքներ, ինչպես նաև զարգացնել գործնական կարողություններ, որոնք կարող են նպաստել ինքնաճանաչողության, արդյունավետ հաղորդակցության և վերասոցիալականացման գործընթացի հաջող իրականացմանը։