Հաղորդագրություններ

Շահառուները մասնակցեցին ֆուտբոլային խաղի՝ սոցիալական ներառման և վերաինտեգրման խթանման նպատակով

հոկտեմբերի 13, 2025

Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ ծառայությունում հաշվառված 10 շահառու՝ յուրաքանչյուրն իր ընտանիքի մեկական անդամի հետ, ներկա գտնվեցին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»–«Ռիեկա» խաղին, որը ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ հայաստանյան ակումբի։

Ֆուտբոլային խաղին մասնակցելը, հատկապես ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ միասին, նպաստում է շահառուների սոցիալական ներառմանը, փոխադարձ վստահության առաջացմանը և դրական հարաբերությունների ձևավորմանը։ Այն միաժամանակ հնարավորություն է տալիս միասին անցկացնել օգտակար ու հույզերով հագեցած ժամանակ, դրական կերպով արտահայտել էներգիան, ինչպես նաև նվազեցնել լարվածությունն ու սթրեսը։

Մասնակցությունը նման միջոցառումներին բարձրացնում է շահառուների ինքնագնահատականը՝ ընդգծելով հասարակակ