Ճանաչողական այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Ռուբեն Սևակ» թանգարաններ
օգոստոս 19, 2026
Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի նախաձեռնությամբ՝ վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում, կազմակերպվել է մշակութային ճանաչողական այց Էջմիածին քաղաք։
Միջոցառմանը մասնակցել է մարզային մարմնում հաշվառված թվով 5 շահառուն, որի ընթացքում մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Ռուբեն Սևակ» արվեստի թանգարաններ։
Նախաձեռնության հիմնական նպատակն էր ծանոթացնել շահառուներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարուստ պատմությանը, եկեղեցական սրբություններին ու մասունքներին և ներկայացնել հայ մեծանուն գրող, արևմտահայ մտավորական Ռուբեն Սևակի կյանքը, ստեղծագործական ուղին, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանի հայկական մշակույթն ու կերպարվեստի նմուշները։
Շահառուների վերասոցիալականացմանն ու հասարակությանն ինտեգրմանն ուղղված նմանատիպ մշակութային և կրթական ծրագրերը կրում են շարունակական բնույթ։