Հաղորդագրություններ
Ճանաչողական այց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
մայիսի 08, 2026
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից կազմակերպվել է ճանաչողական այց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան՝ բաժնում հաշվառված 6 շահառուների մասնակցությամբ։
Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայկական ժողովրդական արվեստի հարուստ ավանդույթներին, ազգային արհեստներին, ինչպես նաև պատմամշակութային արժեք ներկայացնող հին կենցաղային իրերին։ Թանգարանային շրջայցը հնարավորություն է տվել շահառուներին առավել մոտիկից ճանաչելու հայկական մշակութային ժառանգությունը և ազգային արժեքները։
Միջոցառումը միտված էր շահառուների մշակութային զարգացմանը, աշխարհայացքի ընդլայնմանը և հասարակական ու մշակութային կյանքում նրանց ներգրավվածության խթանմանը։