Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Ճանաչողական այց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

օգոստոս 26, 2026

Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ճանաչողական այց Հովհաննես Թումանյանի թանգարան, որին մասնակցել է Ծառայությունում հաշվառված թվով 3 շահառու։

Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործական ուղուն, դիտել են նրա անձնական իրերը, ձեռագրերը, ընտանեկան լուսանկարները և թանգարանում պահպանվող այլ արժեքավոր ցուցանմուշներ։ Էքսկուրսավարի ուղեկցությամբ ներկայացվել են գրողի կենսագրության կարևոր դրվագները, գրական և հասարակական գործունեությունը, ինչպես նաև նրա նշանակալի ներդրումը հայ մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործում։

Այցը նպատակ ուներ ընդլայնել շահառուների մշակութային գիտելիքները, նպաստել ազգային արժեքների ճանաչմանը և նրանց հասարակական ու մշակութային կյանքում առավել ակտիվ ներգրավմանը։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն շահառուների վերասոցիալականացման գործընթացում՝ խթանելով նրանց անձնական զարգացմանը և հասարակության մեջ դրական կողմնորոշումների ձևավորմանը։