Հաղորդագրություններ

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանի գլխավորած աշխատանքային խումբը այցելել է Լեհաստանի Հանրապետություն

հունիսի 14, 2024

Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, պետի տեղակալ Գուրգեն Աֆրիկյանը և Ծառայության կենտրոնական մարմնի Էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը  Լեհաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հանդիպել են Էլեկտրոնային մոնիտորինգի գրասենյակի տնօրեն, գեներալ Պավել Նասիլովսկու հետ:

Այցի ընթացքում ներկայացվել են Լեհաստանում կիրառվող էլեկտրոնային մոնիթորինգի վերջին սերնդի սարքերը, դրանք գործնականում կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև նախանշվել համագործակցության հետագա քայլերը։