Հաղորդագրություններ
Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցեցին նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուները
ապրիլի 30, 2022
2022 թվականի ապրիլի 30-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցները մարմնում հաշվառված 6 շահառուների հետ միասին հայտարարված համապետական շաբաթօրյակի շրջանակում Եղեգնաձոր քաղաքում կատարել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Աշխատանքները կատարվել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի վարչական շենքի տարածքում և հարակից այգում։