Հաղորդագրություններ

Համագործակցության հուշագրի կնքում Պրոբացիայի ծառայության և «Արդարության ուղի» հասարակական կազմակերպության միջև

հուլիսի 06, 2021
Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման ծրագրերը զարգացնելու և կատարելագործելու նպատակով Պրոբացիայի ծառայությունը և «Արդարության ուղի» հասարակական կազմակերպությունը կնքեցին համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է զարգացնել Պրոբացիայի շահառուների նկատմամբ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումները և ծրագրերը, աջակցել պրոբացիայի ծառայողների վերապատրաստմանը, մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանը։ Հուշագրի շրջանակում կողմերը համատեղում են իրենց կարողությունները պրոբացիայի շահառուների համար օրինապահ վարքագծի դրսևորման, իրավագիտակցության բարձրացման, հասարակություն վերաինտեգրման գործընթացում: