Հաղորդագրություններ

Կոտայքի մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են «Ֆեստիվառ» միջոցառմանը

հոկտեմբերի 17, 2025

Սեպտեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում անցկացվել է «Ֆեստիվառ» միջոցառումը, որին մասնակցել է Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնում հաշվառված թվով 15 շահառու։

Միջոցառման նպատակն էր խթանել համայնքային մասնակցությունն ու սոցիալական ներառումը՝ հնարավորություն տալով շահառուներին ակտիվորեն մասնակցել հասարակական ու մշակութային կյանքին։

Շահառուները ներկա են գտնվել նաև նույն օրը կազմակերպված երեկոյան համերգին, որն ընդգծել է մշակութային և հասարակական կյանքի դրական ազդեցությունը նրանց ինքնագնահատականի և հանրային վարքագծի ձևավորման վրա։