Հաղորդագրություններ
Ծառատունկ Լոռու մարզում
մայիսի 09, 2022
ՀՀ ԱՆ Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարզային մարմնի Տաշիրի տարածաշրջանում հաշվառման մեջ գտնվող 15 շահառու, համախմբվելով հանրօգուտ գաղափարի շուրջ, սույն թվականի մայիսի 8-ին մասնակցել են «Տաշիրի անտառտնտեսություն» տարածքում կազմակերպված համապետական ծառատունկին, որի ընթացքում իրենց հատկացված տարածքում տնկել են մոտ 300 տարբեր տեսակի տնկիներ, ինչը կօգնի պահպանել Հայաստանի կենսաբազմազանությունն ու վերականգնել էկոհամակարգը։