Հաղորդագրություններ

Ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված շահառուները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

դեկտեմբերի 09, 2024

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ծառայողները և մարմնում հաշվառված թվով հինգ շահառուներ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։

Նրանք ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակն անմահացնող հուշակոթողներին և և կատարել մոմավառություն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։