Հաղորդագրություններ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների պրակտիկան Պրոբացիայի ծառայությունում
հոկտեմբերի 21, 2021
Պրոբացիայի ծառայությունը հոկտեմբերի 11-ին դասախոս Գայանե Հովակիմյանի ուղեկցությամբ հյուրընկալեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք մասնագիտացմամբ երրորդ կուրսի ուսանողներին։ 10 շաբաթյա պրակտիկայի ընթացքում ուսանողները կծանոթանան պրոբացիայի ծառայության գործունեությանը՝ իրավական, սոցիալական և հոգեբանական ուղղություններով, պրոբացիայի ոլորտի օրենսդրությանը, ինչպես նաև կդիտարկվեն գործնական դեպքերի վարման օրինակներ, որը հնարավորություն կտա ուսանողներին ձեռք բերել ընդհանուր գիտելիքներ պրոբացիայի ոլորտի մասին և շահառուների հետ աշխատելու պրակտիկ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ։