Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Լոռու մարզային մարմնում անցկացվել է «Սթրեսի կառավարում» թեմայով դասընթաց

հուլիսի 02, 2026

Սույն թվականի հունիսի 29-ին Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 16 շահառու մասնակցել է «Սթրեսի կառավարում» թեմայով դասընթացին, որը վարել է հոգեբան Մանե Սարգսյանը։

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են սթրեսի էությունը, դրա առաջացման հիմնական պատճառները, սթրեսածին գործոնները, ինչպես նաև սթրեսի կանխարգելման և արդյունավետ հաղթահարման մեթոդները։ Հանդիպումն անցել է ակտիվ և ինտերակտիվ քննարկումների մթնոլորտում, իսկ տեսական նյութը ամրապնդվել է գործնական վարժությունների միջոցով։

Դասընթացի նպատակն էր նպաստել շահառուների հոգեբանական կայունության ամրապնդմանը, բարձրացնել սթրեսի կառավարման վերաբերյալ իրազեկվածությունը և զարգացնել այնպիսի գործնական հմտություններ, որոնք կօգնեն առօրյա կյանքում արդյունավետ հաղթահարել սթրեսային իրավիճակները՝ նպաստելով նրանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությանը։