Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագիտական խմբի ներկայացուցիչների ճանաչողական այցը Պրոբացիայի ծառայություն

օգոստոսի 24, 2022
Իրավաբանների հայկական ասոցիացիայի (Armenian Bar Association) փորձագիտական խմբի ներկայացուցիչներն, ոլորտային խնդիրների ուսումնասիրություններ և կարիքների գնահատում իրականացնելու նպատակով, 2022 թվականի օգոստոսի 24-ին այցելեցին նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն:
Այցելության նպատակը ճանաչողական էր, որի ընթացքում Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը ներկայացրեց ծառայության ստեղծման պատմությունը, հիմնական գործառույթները, պրոբացիայի համակարգում իրականացվող վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ծառայության գործունեության զարգացման տեսլականը, ինչպես նաև տեղի ունեցավ փորձի փոխանակում: