Թափուր հաստիքների մրցույթ՝ Պրոբացիայի ծառայությունում
ապրիլի 01, 2026
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը հայտարարում է մրցույթ կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնները համալրելու համար:
Պրոբացիայի ծառայության առաջատար խմբի գլխավոր և ավագ ծառայողների պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն մեկ տարի զբաղեցրել է կրտսեր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ: Նշված խմբի պաշտոնների աշխատավարձը համապատասխանաբար 326.144 և 228․800 ՀՀ դրամ է։
Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում: Նշված խմբի հիմնական աշխատավարձը 206․336 ՀՀ դրամ է։
Մրցույթին մասնակցելու համար ինքնակենսագրականը կարող եք ներկայացնել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենք՝ ՀՀ, ք․ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1 հասցեով՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ից մինչև 17։00-ը կամ ուղարկել cvprobation@gmail.com էլեկտրոնային փոստին։
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 015 400 225