Հաղորդագրություններ

Գեղարքունիքի մարզային մարմնում հաշվառված շահառուները սպասարկվել են շարժական գրասենյակում՝ ավելի հասանելի և հարմարավետ պայմաններում

մայիսի 07, 2025

Գեղարքունիքի մարզային մարմնում հաշվառված շահառուների համար շարունակվում է ապահովվել հասանելի և արդյունավետ սպասարկում։ 2025 թվականին հերթական անգամ գործարկվել է Պրոբացիայի ծառայության շարժական գրասենյակը, որը տեղակայվել է Մարտունի և Գավառ քաղաքներում։

Գրասենյակից օգտվել է 35-ից ավելի շահառու, որոնք նախկինում ստիպված էին երկար ճանապարհ անցնել՝ Սևան քաղաք այցելելու համար։

Շարժական գրասենյակը գործում է նույն սկզբունքով, ինչ Պրոբացիայի ծառայության մնացած տարածքային ստորաբաժանումները՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ գործառույթների իրականացումը տեղում։

Նախաձեռնությունը միտված է շահառուների՝ ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնմանը՝ անկախ նրանց բնակության վայրից։