Հաղորդագրություններ
Գեղարքունիքի մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են ՀՀ Անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը
սեպտեմբերի 23, 2019
2019թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնում հաշվառված, մարզի տարբեր բնակավայրերում բնակվող թվով 9 շահառուներ վերասոցիալականացման ծրագրի իրականացման շրջանակներում իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Սևան քաղաքում կազմակերպված ՀՀ Անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը, որի ընթացքում այցելեցին Սևան քաղաքի Պանթեոն, այնուհետև մասնակցեցին Սևանի մշակույթի տան հրապարակում կազմակերպված համերգային միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում Սևանի քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու շահառուների մասնակցությունը հետագայում կազմակերպվող բոլոր միջոցառումներին:
Միջոցառման ընթացքում Սևանի քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու շահառուների մասնակցությունը հետագայում կազմակերպվող բոլոր միջոցառումներին: