Հաղորդագրություններ
Գեղարքունիքի մարզային բաժնում հաշվառված շահառուները այցելել են հայ Առաքելական եկեղեցու Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցի
փետրվարի 17, 2017
ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից 2017 թվականի փետրվարի 17-ին Գավառի, Մարտունու տարածաշրջանում հաշվառված շահառուների մասնակցությամբ կազմակերպվել էր այցելություւն հայ Առաքելական եկեղեցու Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցի: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ քրեակատարողական հիմնարկների և Պրոբացիայի պետական ծառայության հոգևոր հովիվ Տեր-Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդարանի տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը, հոգևոր հովիվ Տեր-Ներսես քահանա Սահակյանը: Մասնակից հոգևորականները ներկայացրեցին հայ առաքելական եկեղեցու կողմից տարվող աշխատանքների կարևորությունը դատապարտված անձանց հետ, քրիստոնեական հավատքի և եկեղեցու դերն անձի աշխարհընկալման և հոգևոր դաստիարակության գործում, հորդորեց նրանց, որ հաճախակի մասնակցեն եկեղեցու կողմից կազմակերպված միջոցառումներին, որը կնպաստի նրանց զերծ մնալ կրկին անգամ հանցագործություն կատարելուց և շրջապատի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ցուցաբերելուն : Հորդորեց, որ մասնակցեն սուրբ պատարագին, մկրտություն ստանալու ցանկություն ունեցող շահառուներին առաջարկեց այդ խնդրով դիմեն իրենց բնակության վայրի եկեղեցիներ: Միջոցառման ավարտին շահառուներն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին հոգևոր հայրերին և միջոցառման կազմակերպիչներին` կրկին հանդիպելու ակնկալիքով: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ: