Հաղորդագրություններ

Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայում ծանոթացել է քրեակատարողական և պրոբացիայի համակարգերի կառուցվածքին ու հիմնական գործառույթներին

հոկտեմբերի 07, 2025

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակությունը «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, 2-րդ փուլ-լրացուցիչ աջակցություն» ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով մեկնել է Խորվաթիայի Հանրապետություն:


Պատվիրակությունն այցելել է Խորվաթիայի Արդարադատության, հանրային կառավարման և թվային փոխակերպման նախարարություն, որտեղ նախարարի տեղակալը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով երկու երկրների շարունակական համագործակցությունն ու իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման հարցում փորձի փոխանակման արդյունավետությունը:

Ավելին՝ https://www.moj.am/article/4474