Արարատի մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարին
դեկտեմբերի 09, 2025
Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնում հաշվառված թվով 11 շահառու վերասոցիալականացման ծրագրի շրջանակում մասնակցել են սպորտային միջոցառման՝ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարին, որը կազմակերպվել էր Արտաշատ քաղաքի Ռ․ Գոլեցյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցում։
Մրցաշարին մասնակցությունը հնարավորություն է տվել շահառուներին անմիջապես դիտելու մրցումային ընթացքը, ծանոթանալու մարզական արժեքներին, կամքի ուժի, կարգապահության և թիմային աջակցության նշանակությանը։ Սպորտային մթնոլորտը խթանել է նրանց մոտ առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրությունը և մարմնակրթական ակտիվության կարևորության գիտակցումը։
Վերասոցիալականացման ծրագրի շրջանակում իրականացվող այցը նպաստել է շահառուների սոցիալական ու հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ինչպես նաև դրական վարքագծի ձևավորմանը՝ առողջ մրցակցության և փոխհարգանքի միջոցով