Աշխատանքային քննարկում Պրոբացիայի ծառայությունում թվայնացման աշխատանքների և տեխնոլոգիական լուծումների ներդրմանը վերաբերող հարցեր շուրջ
մարտի 06, 2026
Սույն թվականի մարտի 4-ին Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ծառայության թվայնացման գործունեության արդյունավետության բարձրացմանը և թվային գործընթացների ընդլայնմանը միտված մի շարք հարցերի։
Վերջիններիս շրջանակներում որպես նախանշված առաջնահերթություններ քննարկվել և կարևորվել են մի շարք ուղղություններ, մասնավորապես՝
- e-Probation էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը վերաբերող հարցերը,
- վճարային տերմինալների միջոցով տուգանքների վճարման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման հնարավորությունները,
- այլընտրանքային խափանման միջոցների կիրառման գործընթացում պլանշետների օգտագործումը Երևան քաղաքում և մարզերում,
- նույնականացման սարքերի տեղակայման և գործարկման ընթացքը։
Քննարկման արդյունքում հստակեցվել են իրականացվելիք միջոցառումների շրջանակները, նախանշվել են հետագա քայլերն ու իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև սահմանվել են կատարման հստակ ժամկետներ։ Ծառայության պետը կարևորել է նախատեսված աշխատանքների համակարգված և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով, որ նախաձեռնված քայլերը միտված են Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և գործընթացների շարունակական կատարելագործմանը։