Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Աշխատանքային քննարկում Պրոբացիայի ծառայությունում

սեպտեմբեր 07, 2026

Պրոբացիայի ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Ծառայության ղեկավար կազմի, կենտրոնական մարմնի և տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ծառայության ընթացիկ գործունեությանը և աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցերի։ Մասնավորապես` քննարկվել են զեկույցների նոր ձևաչափերի ներդրման և կիրառման ընթացքը, դրանց կազմման միասնական մոտեցումները, ինչպես նաև վերասոցիալականացման ծրագրերի իրականացման ընթացքն ու արդյունքները։

Առանձին անդրադարձ է կատարվել տարածքային մարմինների աշխատանքում առկա խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին, աշխատանքների համակարգման և ծառայությունների որակի բարելավման ուղղություններին։

Քննարկվել են նաև Պրոբացիայի ծառայության գործունեությանը վերաբերող ընթացիկ և արդիական այլ հարցեր, ներկայացվել են առաջարկություններ և նախանշվել հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները։