Աշխատանքային գործնական հանդիպում և փորձի փոխանակում Նիդերլանդական Հելսինկյան կոմիտեի փորձագետների հետ
մարտի 26, 2019
Հանդիպումը կազմակերպվել էր «Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարը Հայաստանում. աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում փորձի փոխանակումը, առկա խնդիրների և դրանց լուծումները գտնելու հարցերի քննարկումը:
Պրոբացիայի ծառայության աշխատակիցները միջազգային փորձագետներին են ներկայացնել իրենց կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը, ՔՀԿ-ներ կատարվելիք այցելությունները և դատապարտյալների հետ ունեցած հանդիպումների ընթացակարգը:
Միջազգային փորձագետներն էլ իրենց հերթին անդրադարձել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի եվրոպական փորձին, մասնավորապես Նիդերլանդներում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին: