Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Այցելություն Կապանի մշակութային կենտրոն

մայիսի 17, 2023
Գյումրու Վ. Աճեմյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով այցելել էր Կապանի մշակույթի կենտրոն։ Վերասոցիալականացման  ծրագրի շրջանակներում 2023 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները 6 շահառուների հետ միասին դիտեցին Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» ներկայացումը։