Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում փորձագետ ներգրավելու մասին
մայիսի 15, 2026
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Բաժնի կողմից իրականացվող բազմաբնույթ և մեծածավալ գործառույթների արդյունավետ, օպերատիվ և պատշաճ իրականացումը՝ պայմանավորված աշխատանքների ծավալի զգալի աճով։ Մասնավորապես, նպատակ է հետապնդվում ապահովել բխող փաստաթղթաշրջանառության վարման, հաշվետվությունների կազմման աշխատանքներին, Բաժնի կողմից կազմակերպվող վերասոցիալականացման միջոցառումների ծրագրերի կազմակերպման գործընթացին, Ծառայության և Բաժնի կողմից իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի լուսաբանմանը, վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի հանրայնացմանը, ինչպես նաև տարբեր բնույթի տեխնիկական և կազմակերպչական գործառույթների իրականացմանն աջակցելն է։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
- աջակցել Բաժնի գործառույթներից բխող փաստաթղթաշրջանառության վարմանը, հաշվետվությունների կազմման աշխատանքներին
- աջակցել բաժնի կողմից կազմակերպվող վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի կազմակերպման գործընթացին
- իրականացնել Ծառայության և Բաժնի կողմից իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի լուսաբանում
- աջակցել Ծառայության և Բաժնի կողմից իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի հանրայնացմանը
- աջակցել Բաժնին տարբեր բնույթի տեխնիկական և կազմակերպչական գործառույթների ապահովման հարցում
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,
- տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
- թիմային աշխատանքի ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով, ինչպես նաև համակարգչային ծրագրերով աշխատելու ունակություն,
- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ։
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2026 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am :
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն հեռ. 015-400-223։