Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու մասին
նոյեմբերի 13, 2025
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ծրագրի նպատակն է Պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի (այսուհետ՝ Բաժին) կանոնադրական խնդիրներից բխող՝ ստորև նշված որոշ գործառույթների իրականացման ծավալների ավելացման ու Բաժնի գլխավոր մասնագետների ծանրաբեռնված աշխատանքի հանգամանքով։
1․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից 1 (մեկ) տարի ժամկետով:
2․ Փորձագետի պարտականությունները՝
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին Ծառայության միջոցով իրականացվող ծրագրերի գծով կնքված պայմանագրերի շրջանակներում ֆինանսական հաշվետվությունների կատարողականների կազմման աշխատանքներ.
- կազմում և Բաժնի պետին է ներկայացնում Ծառայության ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ամփոփ եռամսյակային հաշվետվություն.
- իրականացնում է Ծառայության աշխատողների ծառայողական գործուղումների հաշվարկման և հաշվետվությունների ընդունման աշխատանքներ.
- իրականացնում է եկամտային հարկի հաշվետվության կազմման և ներկայացման աշխատանքներ.
- իրականացնում է սոցիալական փաթեթի շրջանակներում ներկայացված հայտերի ընդունման, փոխանցման հետ կապված հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ:
3․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների առնվազն բավարար մակարդակի իմացություն,
- տեղեկատվության ու անհրաժեշտ տվյալների հավաքագրման, վերլուծության, մշակման և կառավարման ունակություն,
- ֆինանսական ու ոչ ֆինանսական բնույթի հաշվետվությունների կազմման ունակություն,
- թիմային աշխատանքի ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով, հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային ծրագրերով աշխատելու փորձ և ունակություն:
- հաշվապահական հաշվառման վարման ոլորտում մեկ տարվա աշխատանքային ստաժ։
4. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2025 թ. նոյեմբերի 18-ը ներառյալ:
5. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ. 015-400-223
6. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
7. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- երկու լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
8. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:
10. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութան կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժին հեռ. 015-400-223