Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնում փորձագետ ներգրավելու մասին
հունվարի 23, 2026
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ծառայության ՏՏ ենթակառուցվածքի խնդիրների ու հնարավորությունների համակարգված գույքագրումը, էլեկտրոնային համակարգերի բարելավմանն ուղղված առաջարկների ու ճանապարհային քարտեզի նախագծումն ու ներկայացումը, Ծառայության անունից ՏՏ մատակարարների մոտ որպես հիմնական կոնտակտային անձ հանդես գալը, առկա և ներդրվող համակարգերի փոխգործակցելիության ու դրանց հետագա զարգացման վերաբերյալ խորհրդատվություն ապահովումը, Ծառայության ղեկավար անձնակազմին արդյունավետ որոշումներ կայացնելու համար հուսալի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, ինչպես նաև անմիջական ղեկավարի և Ծառայության պետի այլ հանձնարարականների կատարումը։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
- Ծառայության ՏՏ ենթակառուցվածքի, դրա բաղադրիչ ու փոխկապակցված տարրերի մանրամասն գույքագրումը, քարտեզագրումը և հիմնական խնդիրների վերհանումը (աշխատանքի մեկնարկից հետո՝ 3 ամսվա ընթացքում),
- Ծառայության էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային վերահսկողության համակարգերում բոլոր տվյալների, գործառույթների քարտեզագրումը (աշխատանքի մեկնարկից հետո՝ 6 ամսվա ընթացքում),
- էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային հսկողության համակարգերում աշխատակիցների կողմից խնդիրների արձանագրման մատյանի ստեղծումը (աշխատանքի մեկնարկից հետո՝ 3 ամսվա ընթացքում),
- էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային հսկողության և շահառուների՝ մատնահետքի/դեմքի նույնականացմամբ այցերի ինքնաշխատ գրանցման համակարգերը սպասարկող կազմակերպությունների հետ Պրոբացիայի ծառայության կողմից որպես կոնտակտային անձ հանդես գալը,
- սպասարկող կազմակերպությունների հետ հանդիպումներին մասնակցելը, բանակցություններ վարելը և արձանագրված արդյունքների վերաբերյալ զեկույցների կազմումն ու ներկայացումը,
- համակարգերի տեղեկատվական անվտանգության, պատշաճ շահագործման ապահովմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքների իրականացումը,
- ՏՏ ոլորտի նորամուծությունների ու ձեռքբերումների մշտադիտարկումը և Ծառայությանը համապատասխան խորհրդատվությամբ ապահովումը,
- SS ոլորտի վերաբերյալ Ծառայության ղեկավար անձնակազմին որոշումներ կայացնելու հարցում մասնագիտական աջակցության տրամադրումը, ուղորդումը և հուսալի տեղեկատվության ապահովումը,
- ոլորտին վերաբերվող ծրագրային և տեխնիկական առաջարկների, առաջադրանքների ու բնութագրերի կազմումը և դրանք համապատասխան ստորաբաժանման գործունեությունը համակարգող պաշտոնատար անձանց ներկայացումը,
- աշխատանքի ընթացքում հնարավոր խնդիրների կանխատեսումը, դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն տեխնիկական կրթություն (նախընտրելի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում),
- ՏՏ ենթակառուցվածքի ու դրա բաղադրիչների վերաբերյալ խորացված գիտելիքներ, էլեկտրոնային համակարգերի ներդրման, շահագործման, զարգացման և անվտանգության ապահովման փորձառություն,
- ՏՏ ենթակառուցվածքի նախագծման, ծահագործման և կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ,
- ՏՏ ոլորտի համակարգերի անվտանգության միջոցների և աշխատանքի վերաբերյալ խորացված գիտելիքներ, դրանց կիրառման ուղղությունների, շահագործման պայմանների ընդհանրության ու առանձնահատկությունների, համակարգերի կարգաբերման և հաջող ներդրման փորձառություն,
- անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
- արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ճկունություն ու նախաձեռնողականություն,
- ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն, ճշտապահություն,
- հաշվետվությունների կազման ու մշակման ունակություն,
- հաղորդակցման ու բանակցությունների վարման հմտություններ, թիմային աշխատանքի ունակություն,
- հայերեն (պարտադիր), ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (նվազագույնը տեխնիկական մակարդակով),
- պահանջվող աշխատանքային բնագավառում վերջին 10 տարում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2026 թ. հունվարի 30-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն
հեռ. 015-400-22