Հայտարարություններ

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի կրտսեր ծառայողի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին

ապրիլի 02, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի  բաժնի (այսուհետ՝ Բաժին) կրտսեր ծառայողի (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27.1.ա-ԿԾ-1)

  • Հիմնական գործառույթները՝

      բաժնի կրտսեր ծառայողը՝

  • իրականացնում է շահառուների նկատմամբ կիրառված էլեկտրոնային հսկողության մշտադիտարկման աշխատանքները,
  • իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմիններին և  էլեկտրոնային հսկողության սարքերի տրամադրման աշխատանքները,
  • իրականացնում է էլեկտրոնային հսկողության միջոց կիրառված անձանց նկատմամբ հատուկ ծրագրատեխնիկական միջոցներով առցանց հետևման աշխատանքները,
  • իրականացնում է բաժնի լիազորությունների շրջանակում նախապատրաստվող առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդությունների, զեկուցագրերի և այլ գործառույթների կատարումը,
  • ժամանակին և ըստ պատշաճի վերահսկել էլեկտրոնային հսկողության սարքերի անխափան աշխատանքը,
  • կատարել դատարանի որոշումներով կամ դատավճիռներով նախատեսված տնային կալանքների և վարչական հսկողության իրականացումը, խափանման միջոցների էլեկտրոնային հսկողության իրականացումը,
  • տեղեկանալ պրոբացիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին,  ստանդարտներին և նորմատիվ տեխնիկական ակտերի վերաբերող տեղեկատվությանը,
  • ստուգել թողարկված գործիքների անխափան աշխատանք, անհրաժեշտության դեպքում ավելացնել կամ պակասեցնել գործիքի ֆունկցիաները, շտկել թերությունները,
  • ապահովել առաջարկությունների ներկայացման, տեղեկանքների և հաշվետվությունների կազմման, Ծառայության պետին ներկայացման աշխատանքները,
  • կատարել ստացված պաշտոնական գրությունների, դիմումների և հարցումների պատասխանների նախապատրաստման աշխատանքները,
  • կատարել էլեկտրոնային հսկողության միջոցներով պրոբացիայի շահառուների հսկողությունը,
  • օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմիններին տրամադրել էլեկտրոնային հսկողության սարքեր։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • կրտսեր  ծառայող կարող է նշանակվել այն անձը, որը  բավարում է  «Պրոբացիայի Ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջների,
  • պատասխանատու  է համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար,
  • կայացնում է որոշումներ համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում,
  • ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն,
  • շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ բաժնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին,
  • իր լիազորությունների շրջանակներում բացահայտում,  վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող  խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը,
  • աշխատավարձի չափը՝ 206․336 (երկու հարյուր վեց հազար երեք հարյուր երեսունվեց) դրամ,
  • աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23,
  • ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
  • Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝
  • գրավոր դիմում (ձևը կցվում է),
  • աձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  • ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  • լուսանկար՝ 3X4 չափսի,
  • բժշկական տեղեկանք։

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
 

  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 05.04.2024թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 594-196) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ info@probation.am հասցեին: