Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հայտարարություններ

Պրոբացիայի ծառայության կադրային բանկի ստեղծման վերաբերյալ

սեպտեմբերի 24, 2018
ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության իրավաբանի, սոցիալական աշխատողի, ինչպես նաև հոգեբանի հաստիքները համալրելու նպատակով ձեռնամուխ է եղել ծառայության կադրային բանկի ստեղծման աշխատանքներին: 

Պրոբացիայի ծառայության խնդիրներն են՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին զեկույցների տրամադրումը, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը, քրեական վարույթի ընթացքում այլընտրանքային խափանման միջոցների կատարումը և այլն: 

Աշխատանքով հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ներկայացնել misha.khudaverdyan@moj.am  էլ. փոստին՝ նշելով կրթության, աշխատանքային գործունության (առկայության դեպքում) և ուշադրության արժանի այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ:

Աղբյուրը` http://moj.am/article/2123