Հայտարարություններ

Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ ծառայողի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

հոկտեմբերի 01, 2025

Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ ծառայողի (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27.2.ե-ԱԾ-6) պաշտոնի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառի փորձի, մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (Պաշտոնի անձնագիր)։

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն նշված մասնագիտություններով՝
  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման N 3 հավելվածի համաձայն Պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջներն են՝
  1. «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն»,
  2. «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային     հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր»,
  3. Իրավագիտություն»,
  4. «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն»,
  5. «Սոցիալական աշխատանք»,
  6. «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»,
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • ավագ ծառայող կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն մեկ տարի զբաղեցրել է կրտսեր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • աշխատավարձի չափը՝ 228․800 (երկու հարյուր քսանութ հազար ութ հարյուր) դրամ,
  • աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք.Երևան,  Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1
  • ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության   եղանակով:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է Պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝

  • գրավոր դիմում (ձևը կցվում է),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  • ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  • լուսանկար՝ 3X4 չափսի,
  • բժշկական տեղեկանք:

 

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 06.10.2025թ.:

Դիմումներն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև հոկտեմբերի 06-ը ներառյալ՝ cadrer@probation.am  էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։

Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 06-ը ժամը 24։00-ն, իսկ թղթային ներկայացնելու դեպքում՝  2025 թվականի հոկտեմբերի 06-ը ժամը 18։00-ն։

Դիմող քաղաքացիները հայտարարության վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ, ք.Երևան,  Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ․ 015-40-02-23, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am